Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Դավիթ Բաբայան. Մինչեւ բանակցային գործընթացն սկսելը պետք է միջադեպերը ֆիքսող մեխանիզմներ ներդրվեն

Դավիթ Բաբայան. Մինչեւ բանակցային գործընթացն սկսելը պետք է միջադեպերը ֆիքսող մեխանիզմներ ներդրվեն
12.05.2016 | 23:23

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում այսօր ամենակարեւորը խաղաղության եւ կայունության պահպանումն է եւ այս գործում կարեւոր դերակատարություն պետք է ստանձնեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլեւ միջազգային հանրությունն ընդհանրապես՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: «Պետք է քննարկվեն հենց այդ հարցերը, ճիշտ չէ քննարկել այլ հարցեր, քանի որ հիմնական խնդիրը դա է, նաեւ շփման գծում միջադեպերի հսկման համապատասխան մեխանիզմների ներդրումը, այդ թվում տեխնիկական միջոցները, որոնք կհսկեն իրավիճակը, կորոշեն խախտումների վայրը, ժամը, նաեւ թե որ կողմն է խախտում: Եթե դրանք էլ օգուտ չտան, այլ ջանքեր պետք է գործադրել»,-ասել է Բաբայանը:

Նա գտնում է, որ մինչեւ բանակցային գործընթացը սկսելը պետք է այդ մեխանիզմները ներդրվեն, ավելի մեծ պրակտիկ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ, եւ այդ դեպքում՝ գուցե դրական ձեռքբերումներ լինեն, իսկ այս պահին, քանի դեռ դա չկա, կարգավորման սցենարների մասին խոսելն իմաստ չունի: Դավիթ Բաբայանը խոսքով, միջազգային միջնորդները պետք է հասցեական լինեն իրենց հայտարարություններում: «Նաեւ պետք է ամեն ինչ անել, որ վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը, հատկապես, որ Ադրբեջանը քառօրյա պատերազմում ապացուցեց, որ պատերազմում է ԼՂՀ-ի դեմ: Էդ ո՞նց է՝ մեզ հետ պատերազմում է, բայց չի ուզում մեզ հետ բանակցել»,-ասել է նա: Նա համարում է, որ համանախագահների վերջին հայտարարությունում շեշտադրումները համահունչ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, նույն գաղափարներն են հայտնում. «Եթե կոնկրետ քայլեր քննարկվեն մեխանիզների առումով, այս հունով ընթանա գործընթացը, գուցե դրական արդյունք լինի»:

Նրա խոսքով, այստեղ մեծ է ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների, այլեւ ընդհանրապես միջազգային հանրության դերակատարումը, որովհետեւ խաղաղության ու կայունության հաստատմանը խոչընդոտում են նաեւ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ: «Խոսքը միայն Թուրքիայի մասին չէ, այլեւ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների: Ինչ է նշանակում Բաքվում անցկացնել ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը, «Ֆորմուլա1»-ի մրցաշարը: Ինչպես կարելի է ագրեսոր երկրում նման միջոցառումներ անցկացնել: Դա թեւեր է տալիս Ադրբեջանին, որ շարունակի իր ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականությունը: Արեւմտյան երկրների որոշ ներկայացուցիչներ այցելում են Բաքու եւ այնպիսի հայտարարություններ են անում, որ անգամ ճորտատիրական կարգերի ժամանակ նման պնակալեզներ չկային, ու դա, իհարկե, ոգեւորում ու թեւեր է տալիս Բաքվին: Այս տեսանկյունից, սա որոշակի առումով, լակմուսի թուղթ է, որպեսզի քաղաքակիրթ երկրները տեսնեն իրենց արատները եւ ձերբազատվեն դրանից: Դա կարեւոր է նաեւ համամարդկային արժեքների ամրապնդման համար»,-իր խոսքն ամփոփեց Դավիթ Բաբայանը:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ